Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԵԿ. Հասցեական ստուգումներ՝ ռիսկային չափանիշների հիման վրա
01/03/2017 15:59
Կիսվել

ՊԵԿ. Հասցեական ստուգումներ՝ ռիսկային չափանիշների հիման վրա

Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ արտաքին առևտրի ազատականացմանը, ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը և կրճատմանը զուգընթաց մաքսային հսկողությունը ՀՀ կառավարության ծրագրային միջոցառումների տրամաբանությամբ նոր շեշտադրում է ստացել: Ներմուծման ժամանակ, ապրանքների ձևակերպման և հայտարարագրման փուլում, նվազագույնի հասցնելով մաքսային հսկողությունը, միաժամանակ հնարավոր խախտումներն ու անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով հսկողությունն իրականացվում է նաև ապրանքների բացթողումից հետո: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները, որոնք մշակվել են միջազգային փորձի հիման վրա. «Հատուկ ծրագրային ապահովման միջոցով յուրաքանչյուր չափանիշով տնտեսվարողին տրվում է ռիսկի աստիճան, ինչի հիման վրա էլ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները տարբերակվում են ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության: Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսվարողները թիրախից դուրս են մնում»:

Ըստ Սիմոն Սարգսյանի, մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության վարչությունում համակողմանի վերլուծվում և ուսումնասիրվում են «TWM» և «Հարկատու-3» համակարգերի տեղեկությունները: Օգտագործվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ, մասնավորապես հատուկ մանրադիտակով զննվում է փաստաթղթերի իսկությունը: Անհրաժեշտության դեպքում կատարվում են ճշտումներ այլ իրավասու մարմիններից, ինչպես նաև՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից: «Այս ամենն իրականացվում է տնտեսվարողից աննկատ՝ առանց բիզնեսին միջամտության: Այսպիսով, վերլուծական և ընտրողական նման համակարգի արդյունքում մեծանում է խախտումների բացահայտման  հավանականությունը»,-ընդգծել է հետբացթողումային հսկողության վարչության պետը: 2016-ին իրականացվել է 26 մաքսային ստուգում. 12-ը՝ կամերալ, 14-ն՝ արտագնա: 13 դեպքով բացահայտվել է ոչ իրական, նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր և պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերաարտահանում: Վերջին շրջանում արտաքին առևտրի ազատականացման շնորհիվ զգալիորեն մեծացել է գործարքի գնի հիման վրա մաքսային արժեքի հայտարարագրման տեսակարար կշիռը: Սիմոն Սարգսյանի հավաստմամբ՝ վարչությունը հետևողական է նման գործարքներում հնարավոր խախտումները բացահայտելու հարցում. վերջին 3 ամսվա հարցումներով օտարերկրյա պետությունների մաքսային մարմիններից 69 կազմակերպության փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ են ստացվել. «2016 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արտոնություններով իրականացված մաքսային ձևակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, լրացուցիչ հաշվարկվել՝ պակաս վճարված մաքսային վճարները»:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45