Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6%
28/03/2017 17:31
Կիսվել

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6%

2017 թ. մարտի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

2017 թ. փետրվարին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է -0.2%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ 12-ամսյա գնաճը, ինչպես և կանխատեսվում էր, կշարունակի վերականգնվել և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Արտաքին հատվածում ընթացող միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել է կանխատեսվածի համեմատ գնաճային միջավայրի ավելի ընդլայնում: Նշենք նաև, որ դեռևս առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման արագության և զարգացող ու այլ զարգացած երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի հետ: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում դրսևորված տնտեսական ակտիվությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների և առևտրի ոլորտներում գրանցված ավելի մեծ աճերով: Միևնույն ժամանակ, շարունակում է աստիճանաբար վերականգնվել ներքին պահանջարկը՝ առավելապես կրելով 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությունը: Նման պայմաններում, հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12 անգամ և ընդհանուր հաշվով 4.5 տոկոսային կետով իջեցման հանգամանքը, որի ազդեցությունը շարունակելու է փոխանցվել տնտեսությանը 2017 թ-ի ընթացքում, ԿԲ խորհուրդն այս պահին նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ ակնկալելով տնտեսական ակտիվության և գնաճի վերականգնման տեմպերի արագացում:

Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին և գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսևորմանը ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները՝ համապատասխանաբար 7.5% և 4.5%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. ապրիլի 7-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12