ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 21/04/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 484.51 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.16 դրամով և կազմել 518.72 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.61 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.98 դրամով և կազմել 619.83 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 32.30 դրամով և կազմել 19971.73 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.69 դրամով և կազմել 283.35 դրամ: Պլատինի գինը նվազել է 58.38 դրամով և կազմել 15203.5 դրամ: