ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 29/05/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 481.79 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.33 դրամով և կազմել 538.93 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 8.53 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.27 դրամով և կազմել 618.62 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 126.28 դրամով և կազմել 19595.51 դրամ: Արծաթի գինն աճել է 2.18 դրամով և կազմել 267.82 դրամ: Պլատինի գինն աճել է 171.00 դրամով և կազմել 14885.8 դրամ: