Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՊԵԿ. Օրինապահ հարկ վճարող ընկերությունների թիվը հասավ 109-ի
12/06/2017 19:55
Կիսվել

ՊԵԿ. Օրինապահ հարկ վճարող ընկերությունների թիվը հասավ 109-ի

Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հունիսի 12-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 9 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 12 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը:

Ջրամատակարարման ոլորտում նախագծում իրականացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ Փայլակ Կարապետյանի դիտարկմամբ, հավաստագիրը պետության վստահության մասին է վկայում, ինչը մեծ առավելություն է տալիս ընկերությանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս. «Օրինապահի կարգավիճակ ունենալով՝ մենք տարբերվում ենք մյուս հարկ վճարողներից: Մրցակցության նոր տիրույթ է ստեղծվում, որտեղ առաջատար հորիզոնական զբաղեցնելու համար ոչ թե շահույթի մակարդակը կամ ընկերության ծավալներն են կարևոր, այլ օրինական դաշտում գործելը»: Հայաստանում իտալական ապրանքանիշ ներկայացնող ընկերության հաշվապահ Լիլի Մարկոսյանն էլ պետության կողմից հավաստագրի ստացումը համարում է ընկերության բարձր վարկանիշն արձանագրող գնահատական. «Անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունը կարող է օգտվել արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունից»:

Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 151 տնտեսվարող, որից 109-ի դիմումը բավարարվել է, 42-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ.

1.    «ՍԱՆ ԼԱԶԶԱՐՈ» ՍՊԸ

2.    «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ

3.    «ՄՖ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ

4.    «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ

5.    «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

6.    «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ

7.    «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

8.    «ՓՐԱՅՄ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ

9.    «ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75