ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/07/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 480.57 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.62 դրամով և կազմել 546.50 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 8.11 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով և կազմել 623.44 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 15.32 դրամով և կազմել 19193.61 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.51 դրամով և կազմել 254.47 դրամ: Պլատինի գինն աճել է 188.33 դրամով և կազմել 14245.53 դրամ: