Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթացներ «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով
10/07/2017 12:13
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթացներ «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հուլիսի 17-ից 20-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հուլիսի 14-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հուլիսի 17

18:30-20:00 – Թեմա 1. «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներ (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ հայտարարագրման, ավելացված արժեքի հարկի հաշվարկման, վճարման և հաշվանցման հետ կապված առանձնահակտություններ): Դասախոս՝ Ա. Ալոյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան։

Դասընթացի 2-րդ օր՝ հուլիսի 18

18:30-20:00 – Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոսներ՝ Գ. Օհանյան Գ. Կիլինյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)։

20:15-21:45 – Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Հ. Յանիկյան։

Դասընթացի 3-րդ օր՝ հուլիսի 19

18:30-20:00 – Թեմա 5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա.Ղազարյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 6. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ։ Դասախոս՝ Ա.Մաթոսյան։

Դասընթացի 4-րդ օր՝ հուլիսի 20

18:30-20:00 – Թեմա 7. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 7. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան։

Դասընթացի դասավանդողներ.

1. Սամվել Եղիկյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

2. Գոհար Օհանյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

3. Գայանե Կիլինյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Հովհաննես Յանիկյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հհարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Աստղիկ Ղազարյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

6. Ասանեթ Ալոյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

7. Արմինե Մաթոսյան – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետի տեղակալ, աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2