ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 10/07/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 479.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.42 դրամով և կազմել 545.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.94 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.09 դրամով և կազմել 616.89 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 141.82 դրամով և կազմել 18742.76 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.61 դրամով և կազմել 244.22 դրամ: Պլատինի գինն աճել է 93.09 դրամով և կազմել 14045.7 դրամ: