
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 12/07/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 478.91 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.72 դրամով և կազմել 548.69 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.89 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.58 դրամով և կազմել 615.69 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 21.65 դրամով և կազմել 18646.92 դրամ: Արծաթի գինն աճել է 4.36 դրամով և կազմել 238.81 դրամ: Պլատինի գինը նվազել է 67.92 դրամով և կազմել 13719.01 դրամ: