Կենտրոնական բանկ. մրցույթ՝ 3-րդ սերնդի թղթադրամների ընտրության նպատակով
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը հայտարարել է հրապարակային մրցույթ՝ ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ընտրության նպատակով:
Մրցույթի տեքստը տեղադրված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում՝ https://www.cba.am/AM/Tenders/Design%20tender%203%20G%20ArmDr.pdf:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: