Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով
30/08/2017 14:25
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի սեպտեմբերի 11-ից 13-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 15 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 011 801 071, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 11

10:00-11:30 – Թեմա 1. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ – Ս. Ստեփանյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-13:15 – Թեմա 1. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ – Ս. Ստեփանյան

13:15-13:30 – Ընդմիջում (Սրճդադար)

13:30-14:15 – Թեմա 1. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ – Ս. Ստեփանյան

Դասընթացի  2-րդ օր՝ սեպտեմբերի 12

10:00-11:30 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք – Ա. Ժամկոչյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-13:15 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք – Ա. Ժամկոչյան

13:15-13:30 – Ընդմիջում (Սրճդադար)

13:30-14:15 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք – Ա. Ժամկոչյան

Դասընթացի  3-րդ օր՝ սեպտեմբերի 13

10:00-11:30 – Թեմա 3. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր – Լ. Նալբանդյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-13:15 – Թեմա 3. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր – Լ. Նալբանդյան

13:15-13:30 – Ընդմիջում (Սրճդադար)

13:30-14:15 – Թեմա 3. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր – Լ. Նալբանդյան

Դասավանդողներ

1. Սոսե Ստեփանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս։

2. Անահիտ Ժամկոչյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

3. Լևոն Նալբանդյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44