Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00-1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.92-1.96 WTI - 79.45-2.05
COMEX:  GOLD - 2328.70+1.49 SILVER - 26.82+0.56
COMEX:  PLATINUM - 967.40+2.38
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 156.01-1.17 EUR/GBP - 1.0714+0.56
FOREX:  EUR/USD - 1.0714+0.56 GBP/USD - 1.253+0.49
STOCKS RUS:  RTSI - 1177.42+0.00
STOCKS US: DOW JONES - 37903.29+0.23 NASDAQ - 15605.48-0.33
STOCKS US: S&P 500 - 5018.39-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8121.24-0.28 CAC40 - 7984.93+0.00
STOCKS EUR:  DAX - 17932.17+0.00
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Կենտրոնական բանկ. այսուհետ երաշխավորները վարկային պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն հնարավոր հետևանքների մասին
12/09/2017 12:16
Կիսվել

Կենտրոնական բանկ. այսուհետ երաշխավորները վարկային պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն հնարավոր հետևանքների մասին

Ներդրվել են երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանող պահանջներ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 2017թ օգոստոսի 4 թիվ 176Ն որոշմամբ ներդրել է մի շարք կանոններ՝ ի շահ երաշխավորների:

Ելնելով երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հանրությունից ստացվող ազդակներից այն մասին, որ վարկատու կազմակերպությունները նախքան երաշխավորության պայմանագրի կնքումը երաշխավորներին որոշ դեպքերում չեն բացահայտում հնարավոր ռիսկերը, պայմանագրի գործողության ընթացքում իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանել է մի շարք պահանջներ, որոնք կսկսեն գործել 2017 թ. հոկտեմբերի 1-ից:

Այսպես՝

1. Երաշխավորները պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն, որ եթե վարկ վերցնողը չկատարի իր պարտավորությունները, ապա

· Իրենք վճարելու են տույժեր,

· Վատանալու է իրենց վարկային պատմությունը,

· Զրկվելու են իրենց գույքից:

2. Այսուհետ երաշխավորին կտրամադրվի պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի օրինակներ:

3. Այսուհետ երաշխավորը 7 օր առաջ կծանուցվի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:

4. Վարկատու կազմակերպությունների եւ երաշխավորի հաղորդակցումը կիրականացվի երաշխավորի կողմից ընտրված եղանակով (փոստ, էլեկտրոնային փոստ եւ այլն ):

5. Երաշխավորը ցանկացած ժամանակ կարող է վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

6. Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին,

7. Այն դեպքում, երբ տեղի է ունենում վարկի մարման ուշացում, վարկատու կազմակերպությունը այդ մասին ամենաուշը մեկ օր հետո կտեղեկացնի երաշխավորին:

8. Կազմակերպությունը երաշխավորին կծանուցի նաեւ երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների մասին դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ,

9. Երաշխավորին կտրամադրվի առնվազն 7 օր, երբ վարկատու կազմակերպությունը պահանջի, որ նա կատարի իր պարտավորությունները:

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89