
Հայաստանյան բանկերի կապիտալում օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը 61% է
Այսօր Հայաստանում գործում է 18 բանկ, որոնցից 15-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկեր են: Ընդ որում, այս 15 բանկերից 9-ը 95%-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկեր են: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հուլիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է շուրջ 61%:
Ներկայում մեր երկրում գործող բանկերից 4-ը ԲԲԸ-ներ են, 14-ը՝ ՓԲԸ: