Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6%
26/09/2017 17:03
Կիսվել

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6%

2017 թ. սեպտեմբերի 26-ին Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%: Ընդ որում, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է ընդհանուր գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով` նախորդ ամսվա 0.7%-ից հասնելով 1.5%-ի, իսկ սեզոնային գյուղմթերքների գների աճը կտրուկ դանդաղել է՝ 7.8%-ի դիմաց կազմելով 1.2%:

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումներն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների մասով: Վերջինս նպաստել է պղնձի գների զգալի բարձր մակարդակի ձևավորմանը, մինչդեռ ապրանքահումքային մյուս շուկաներում դրսևորվել է չափավոր գնաճ: Այս պարագայում ԿԲ խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները 1.0 տոկոսային կետով՝ կազմելով 6.0%: Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է նաև երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների աճերով, որոնք փոխհատուցել են գյուղատնտեսության և շինարարության ոլորտների նվազումը: ԿԲ գնահատումների համաձայն ներքին պահանջարկը վերականգնվում է սպասվածից արագ, ինչի մասին են վկայում տնտեսության վարկավորման, ներմուծման աճի և բնականոն գնաճի արձանագրված բարձր տեմպերը: Ներքին պահանջարկի վերականգնումը մեծապես պայմանավորվել է իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է և կանխատեսվող սցենարով դեռևս որոշ ժամանակ կպահպանվի խթանող: Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետևանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. հոկտեմբերի 6-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01