Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Վարդան Հարությունյան. ՊԵԿ կողմից իրականացվել է 2000 միջոցառում, որոնց արդյունքում արձանագրվել է 2.2 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար
04/10/2017 15:51
Կիսվել

Վարդան Հարությունյան. ՊԵԿ կողմից իրականացվել է 2000 միջոցառում, որոնց արդյունքում արձանագրվել է 2.2 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է շուրջ 2000 միջոցառում, որոնց արդյունքում արձանագրվել է 2.2 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ գործունեության 9 ամիսների արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Իրացվող ապրանքների և մատուցվող ծառայությունների հետ կապված գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման նպատակով իրականացվել է 997 օպերատիվ-հետախուզական միջոցառում, կազմվել 466 մլն դրամի վարչական ակտ: Անապրանք գործարքների հատկանիշներով հայտնաբերվել է 33 դեպք, 16 նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացվել է 213 օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի արդյունքում կազմվել են 102 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական ակտեր»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ  նախորդ ամիսներին հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 30 դեպք, որոնց հիման վրա կազմվել են վարչական ակտեր և տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա 20 մլն դրամի գումար:

«Իրավապահ մարմինների պահանջով իրականացվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 54 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 1.7 մլրդ դրամ»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

Վարդան Հարությունյանի խոսքով՝  ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը 601 այլ միջոցառում է իրականացրել՝ ուղղված հարկերից չարամտորեն խուսափելու, կեղծ սնանկության, փոխկապակցվածության, ապրանքի տեսականու և քանակի անհամապատասխանության, ներմուծում-իրացում եւ այլ դեպքերի բացահայտմանը:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84