Ֆինանսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում» թեմայով
06/10/2017 16:41
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հոկտեմբերի 17-ին և 19-ին կազմակերպում է «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորոումներ)» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հոկտեմբերի 16-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հոկտեմբերի 17

18:30-20:00 – Թեմա 1. Միասնական հարկային հաշվի համակարգի հիմնական սկզբունքները, հարկային պարտավորությունը և դրա կատարումը – Գ. Զալինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենք, նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված իրավական ակտերում կատարված փոփոխություններ – Ա. Մանուկյան

Դասընթացի 2-րդ օր՝ հոկտեմբերի 19

18:30-19:15 – Թեմա 3. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու կարգը – Ա. Մուրադյան

19:15-20:00 – Թեմա 4. Ապրանքների դրոշմավորում – Գ. Զալինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 6. 2018թ.-ի հունվարի 1-ից կիրառվող ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հետ կապված օրենսդրական փոփոխությունները և առանձնակատկությունները – Ա. Մուրադյան, Գ. Զալինյան

Դասընթացի դասավանդողներ

1. Անդրանիկ Մուրադյան. Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Ընթացակարգերի բաժնի պետ

2. Աննա Մանուկյան. Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3. Գայանե Զալինյան. Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98