Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթի եզրափակչում է
12/10/2017 16:23
Կիսվել

Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթի եզրափակչում է

Ամերիաբանկի թիմը բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում /virtual Banking/ դուրս է եկել եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 23-ին Հաագայում: Բացի Ամերիաբանկից, եզրափակիչ փուլ դուրս է եկել ևս 3 ընկերություն՝ Bancop SA (Պարագվայ), Supervielle (Արգենտինա) և Ficohsa (Հոնդուրաս):

Մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից:

Մրցույթը վերաբերում է բանկերում ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Մրցույթը կազմակերպվել է SimArch Group-ի կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում և ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Նշենք, որ SimArch Group-ը դեռևս 1999 թ-ից առաջարկում է նորարական և առաջադեմ ուսուցողական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար՝ ստեղծելով կրթական մեծ հնարավորություններ: Ընկերության կրթական ծրագրերը հաջողությամբ կիրառվել են ավելի քան 45 երկրի 170 ընկերությունների կողմից, որոնց շարքում են այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են՝ ABN AMRO, ING, FirstRand, Dexia և այլն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2