Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով
17/10/2017 10:52
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հոկտեմբերի 24-ից 27-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հոկտեմբերի 23-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 35.000 ՀՀ դրամ է (ներառյալ «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել  060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հոկտեմբերի 24

18:30-20:00 – Թեմա 1. Հարկային հսկողություն – Ս. Եղիկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 1. Հարկային հսկողություն – Ս. Եղիկյան

Դասընթացի  2-րդ օր՝ հոկտեմբերի 25

18:30-20:00 – Թեմա 2. Շահութահարկ – Գ.Օհանյան, Գ. Կիլինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Շահութահարկ – Գ.Օհանյան, Գ. Կիլինյան

Դասընթացի  3-րդ օր՝ հոկտեմբերի 26

18:30-20:00 – Թեմա 3. Եկամտային հարկ – Ա.Ղազարյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 3. Եկամտային հարկ – Ա.Ղազարյան

Դասընթացի  4-րդ օր՝ հոկտեմբերի 27

18:30-19:15 – Թեմա 3. Ավելացված արժեքի հարկը և վճարողները – Ա. Ալոյան

19:15-20:00 – Թեմա 4. Ավելացված արժեքի հարկի արտոնությունները և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկումը – Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 5. Ավելացված արժեքի հարկի հաշվարկումը, հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը – Ա. Ալոյան

21:00-21:45 – Թեմա 6. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը – Ա. Ալոյան

Դասընթացի դասավանդողներ.

1. Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ,  ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»  ՊՈԱԿ-ի դասախոս

2. Աստղիկ Ղազարյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3. Սամվել Եղիկյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Գայանե Կիլինյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Գոհար Օհանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11