Ֆինանսական

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 446.00+1.50 EUR SELL - 450.00+0.50
OIL:  BRENT - 69.73-0.57 WTI - 65.26+0.11
COMEX:  GOLD - 3842.40+1.39 SILVER - 47.19+1.77
COMEX:  PLATINUM - 1618.30+1.79
LME:  ALUMINIUM - 2638.00-0.77 COPPER - 9974.50-2.78
LME:  NICKEL - 15354.00+0.49 TIN - 34302.00-0.40
LME:  LEAD - 2002.00-0.67 ZINC - 2888.50-1.30
FOREX:  USD/JPY - 148.71-0.52 EUR/GBP - 1.1723+0.19
FOREX:  EUR/USD - 1.1723+0.19 GBP/USD - 1.3439+0.29
STOCKS RUS:  RTSI - 1027.06+0.63
STOCKS US: DOW JONES - 46247.29+0.65 NASDAQ - 22484.07+0.44
STOCKS US: S&P 500 - 6643.70+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 45354.99-0.87 TOPIX - 3187.02+0.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26128.20-1.35 SSEC - 3828.11-0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9284.83+0.77 CAC40 - 7870.68+0.97
STOCKS EUR:  DAX - 23739.47+0.87
26/09/2025  CBA:  USD - 382.71-0.76 GBP - 510.8-4.78
26/09/2025  CBA:  EURO - 446.43-3.96
26/09/2025  CBA:  GOLD - 45905-471 SILVER - 552.96+12.03
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կադրային գործի վարում» թեմայով
23/10/2017 11:32
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կադրային գործի վարում» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հոկտեմբերի 31-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հոկտեմբերի 30-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Հոկտեմբերի 31-ին

18:30-20:00 – Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ – Արմինե Մաթոսյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Կադրային գործի վարում – Արմինե Մաթոսյան

Դասավանդող՝ Արմինե Մաթոսյան – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետի տեղակալ, աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ

26/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.71
-0.76
Եվրո (EUR)
446.43
-3.96
Ռուբլի (RUR)
4.5866
+0.0121
Լարի (GEL)
141.38
-0.12
45905
-471
Արծաթ
552.96
+12.03