Ֆինանսական

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում» թեմայով
25/10/2017 15:34
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի նոյեմբերի 2-ից 3-ը կազմակերպում է «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումներ)» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի նոյեմբերի 1-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ նոյեմբերի 2

18:30-20:00 – Թեմա 1. Միասնական հարկային հաշվի համակարգի հիմնական սկզբունքները, հարկային պարտավորությունը և դրա կատարումը – Գ. Զալինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 2. Ապրանքների դրոշմավորում – Գ. Զալինյան

21:00-21:45 – Թեմա 3. 2018թ.-ի հունվարի 1-ից կիրառվող ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հետ կապված օրենսդրական փոփոխությունները և առանձնակատկությունները – Գ. Զալինյան

Դասընթացի 2-րդ օր՝ նոյեմբերի 3

18:30-19:15 – Թեմա 3. 2018թ.-ի հունվարի 1-ից կիրառվող ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հետ կապված օրենսդրական փոփոխությունները և առանձնակատկությունները – Ա. Մուրադյան

19:15-20:00 – Թեմա 4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու կարգը – Ա. Մուրադյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 5. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենք, նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված իրավական ակտերում կատարված փոփոխություններ – Ա. Մանուկյան

Դասընթացի դասավանդողներ

1․ Անդրանիկ Մուրադյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության ընթացակարգերի բաժնի պետ

2․ Աննա Մանուկյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3․ Գայանե Զալինյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63