2017թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 5,745.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 6.5%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 54%-ով և կազմել 2,051.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 1.8%-ով և կազմել 1,823.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 15.3%-ով և կազմել 1,868.9 մլն կՎտ ժամ, իսկ հողմային կայանների արտադրությունն աճել է 18.2%-ով և կազմել 1.3 մլն կՎտ ժամ։