ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 16/11/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 487.98 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.94 դրամով և կազմել 577.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 8.09 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.03 դրամով և կազմել 641.25 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 54.61 դրամով և կազմել 19997.1 դրամ: Արծաթի գինն աճել է 0.13 դրամով և կազմել 265.69 դրամ: Պլատինի գինը նվազել է 111.32 դրամով և կազմել 14527.94 դրամ: