Ֆինանսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով
29/11/2017 21:29
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի դեկտեմբերի 5-ից 8-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի դեկտեմբերի 4-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 35.000 ՀՀ դրամ է (ներառյալ «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ դեկտեմբերի 5-ին

18:30-20:00 –  Թեմա 2. Շահութահարկ – Գ.Օհանյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Շահութահարկ – Գ.Օհանյան

Դասընթացի 2-րդ օր՝ դեկտեմբերի 6-ին

18:30-20:00 – Թեմա 3. Եկամտային հարկ – Ա.Ղազարյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 3. Եկամտային հարկ – Ա.Ղազարյան

Դասընթացի 3-րդ օր՝ դեկտեմբերի 7-ին

18:30-20:00 – Թեմա 1. Հարկային հսկողություն – Ս. Ոսկանյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 1. Հարկային հսկողություն Ս. Ոսկանյան

Դասընթացի 4-րդ օր՝ դեկտեմբերի 8-ին

18:30-19:15 – Թեմա 3. Ավելացված արժեքի հարկը և վճարողները – Ա. Ալոյան

19:15-20:00 – Թեմա 4. Ավելացված արժեքի հարկի արտոնությունները և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկումը – Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 5. Ավելացված արժեքի հարկի հաշվարկումը, հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը – Ա. Ալոյան

21:00-21:45 – Թեմա 6. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը – Ա. Ալոյան

 

Դասընթացի դասավանդողներ

1. Ասանեթ Ալոյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

2. Աստղիկ Ղազարյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3. Սևակ Ոսկանյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ԽՄՀՎ ՀՏ-վարչության Վերլուծության բաժնի պետի տեղակալ

4. Գայանե Կիլինյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Գոհար Օհանյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24