Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վարդան Արամյան. Կառավարությունը 2018-ի պետական բյուջեի ծախսային մասն ավելացնում է ևս 15 մլրդ դրամով
30/11/2017 13:12
Կիսվել

Վարդան Արամյան. Կառավարությունը 2018-ի պետական բյուջեի ծախսային մասն ավելացնում է ևս 15 մլրդ դրամով

Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ կառավարությունը 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացնում է ծախսային մասը 15 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում քննարկման արդյունքներով պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու մասին հարցը:

Նախարարի խոսքով՝ բյուջեի ծախսային մասը մեծացնելու առաջին բաղադրիչը կապված է սեպտեմբերի համեմատ փոխարժեքի 5 դրամով փոփոխությամբ: Նշված 15 մլրդ դրամից 1 մլրդը նախատեսվում է հատկացնել «Հայաստան» զորախմբին, ինչը բխում է սահմանային անվտանգության ապահովումից և միջազգային պարտավորություններից: «1 մլրդ 289 մլն դրամ կուղղվի ջրի սակագնի սուբսիդավորմանը, որպեսզի 11 դրամի բարձրացումը գալիք տարվա ընթացքում բնակչությունն իր վրա չկրի: Լրացուցիչ 1,7 մլրդ դրամ կհատկացվի կառավարության աշխատակազմին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: 4-ական մլրդ դրամով էլ կավելացվի առողջապահական ոլորտի ֆինանսավորումն ու կառավարության պահուստային ֆոնդը, որովհետև 2018-ին կան բավականին շատ միջոցառումներ, որոնք հնարավոր է հանգեցնեն չնախատեսված ծախսերի աճի և այլն»,- «Արմենպրես»-https://www.armenpress.amի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Նրա տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ ԱԺ պատգամավորներից պետական բյուջեի նախագծի հետ կապված ստացվել են 100-ից ավելի առաջարկներ: Ըստ նախարարի՝ կան շատ առաջարկներ, որոնք անհասցե են, եղել են նաև առաջարկներ այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնելու վերաբերյալ: «Ներկայացվել են մի շարք ակտուալ առաջարկներ ևս, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները»,- ասաց նախարարը:

Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017 թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 481 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Նախագծով 2018-ին նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69