Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 426.00+1.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 95.45-1.44 WTI - 93.16-2.06
COMEX:  GOLD - 4434.40-0.29 SILVER - 73.78+0.92
COMEX:  PLATINUM - 1880.10+0.04
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.95+0.01 EUR/GBP - 1.1613+0.09
FOREX:  EUR/USD - 1.1613+0.09 GBP/USD - 1.3423+0.04
STOCKS RUS:  RTSI - 1093.91-2.10
STOCKS US: DOW JONES - 51561.93+1.73 NASDAQ - 26830.96-0.09
STOCKS US: S&P 500 - 7584.31+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10360.32+0.27 CAC40 - 8244.29+1.15
STOCKS EUR:  DAX - 24944.95+0.60
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
ԱԳԲԱ Լիզինգ. Ավելի բարենպաստ պայմաններ` գինեգործների համար
11/12/2017 12:39
Կիսվել

ԱԳԲԱ Լիզինգ. Ավելի բարենպաստ պայմաններ` գինեգործների համար

ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Ընկերությունները կհամագործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը և մտահաղացումները։ Շատ ենք կարևորում «ՍԵՄԻՆԱ ՔԸՍԱԼԹԻՆԳԻ» հետ համագործակցությունը, քանի որ նրանց գինեգործության և մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում»,-նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Բարձրակարգ գինի կարելի է պատրաստել միայն որակյալ խաղողից։ Ֆերմերն այն մարդն է, ով հասկանում է այս հողի ներուժը։ Հետևաբար, առաջին հերթին պետք է ներդրումները սկսել ֆերմերներից: Նախագծի ընթացքում նախատեսվում է գինեգործության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադևրել ֆերմերներին, միաժամանակ աջակցել իրենց սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին»,-նշեց «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ» տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով:

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37