Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Արարատյան մաքսատուն-վարչությունում Վարդան Հարությունյանին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները
14/02/2018 16:26
Կիսվել

Արարատյան մաքսատուն-վարչությունում Վարդան Հարությունյանին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները

Առավել թափանցիկ և վստահելի աշխատաոճ՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում, որտեղ ներկայացվել են սպասարկման նոր սրահի գործառույթները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով խնդիր է դրվել՝ բիզնեսին մատուցել արագ, քաղաքակիրթ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքներից, հավելելով, որ Հանրապետության Նախագահը դեռևս տարեսկզբին հանձնարարել է՝ մաքսային ձևակերպումների գործընթացը հնարավորին կարճ ժամանակահատվածում տեղափոխել էլեկտրոնային հարթակ: «Նոր սրահի գործարկումն այդ շղթայի մի օղակն է, մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մաքսային գործին առնչվող ամբողջ գործընթացը կտեղափոխենք էլեկտրոնային հարթակ, ինչն ավելի դյուրին կդարձնի տնտեսվարողների գործունեությունը՝ կազմակերպելով աշխատանքն անմիջապես գրասենյակներից»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝  աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մաքսատանն առանձնացվել և հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ՝ մեկ հարկի տակ կենտրոնացնելով մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում՝ գանձումների մասով: Սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով: Ժամանակակից լուծումներով և տեխնոլոգիաներով հագեցած կառույցը նոր որակ է հաղորդում արտաքին տնտեսական գործունեության սպասարկմանը: Մաքսատան առաջին հարկում տեղադրված մոնիթորի միջոցով տնտեսվարողները հնարավորություն ունեն հետևել սպասարկման սրահի աշխատանքներին: Իսկ հերթագրումն իրականացվում է համակարգչային եղանակով, դրանով գործընթացը դարձնելով առավել թափանցիկ, բացառելով մաքսավոր-բիզնես նախնական պայմանավորվածության հնարավորությունը: Մեկ այլ նորամուծությամբ էլ տնտեսվարողը, սպասարկվելուն զուգահեռ, համակարգչով միաժամանակ դիտարկում է սպասարկող մաքսային տեսուչի աշխատանքը և հետևում ձևակերպումներին:

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ նոր փոփոխություններով սպասարկումը դարձել է ավելի արագ, պարզ և քաղաքակիրթ, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88