Western Union-ը ներդնում է Ripple-ի բլոքչեյն տեխնոլոգիաները
Դրամական փոխանցումների համշխարհային առաջատար Western Union-ը հայտարարել է Ripple (XRP) ընկերության բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրման մասին։ Այս մասին հայտնում է ամերիկյան Բլումբերգը։
Western Union-ի ֆինանսական տնօրեն Ռաջա Ագրավալան հայտնել է, որ նախագիծը դեռևս սկզբնական փուլում է և բլոքչեյնը դեռևս չի դիտարկվում որպես իրենց բիզնեսի հիմնական բաղադրիչ։
Ռաջա Ագրավալան չի հայտնել, թե իրենք Ripple-ի որ լուծումն են օգտագործելու՝ xCurrent, թե xRapid։
Հիշեցնենք, որ Ripple-ի բլոքչեյն տեխնոլոգիաներով են հետաքրքրված աշխարհի մի շարք խոշորագույն ֆինանսական հաստատություններ՝ LianLian International՝ չինաստանի խոշորագյուն վճարային օպերատոր, Moneygram դրամական փոխանցումների համակարգ, Սանտանդեր բանկ։