
ԱԳԲԱ Լիզինգ. 2017թ.-ին կնքված լինզինգային պայմանագրերի թիվն աճել է 110%-ով
ԱԳԲԱ Լիզինգի հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին ընկերությունը կնքել է 837 լիզինգային պայմանագիր։ 2016թ.-ի ցուցանիշը գերազանցվել է 440 պայմանագրով կամ 110%-ով։
ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: