Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վարդան Արամյան. աուդիտի բարելավումը կնպաստի ներդրումների ներգրավմանն ու գլոբալ շուկայում հայկական ընկերությունների առաջ մղմանը
05/03/2018 12:52
Կիսվել

Վարդան Արամյան. աուդիտի բարելավումը կնպաստի ներդրումների ներգրավմանն ու գլոբալ շուկայում հայկական ընկերությունների առաջ մղմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համոզված է, որ հաշվապահական հաշվառմանը և աուդիտի որակի բարելավմանն ուղղված իրենց քայլերը կնպաստեն գլոբալ շուկայում հայաստանյան ընկերությունների առաջ մղմանն ու դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը հայտարարեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներին վերաբերող աշխատաժողովին: «Մենք ճիշտ ուղու վրա ենք: Այն, ինչ անում ենք, միանգամայն վստահ եմ, որ կաջակցի մեր ընկերությունների զարգացմանը` թույլ տալով նրանց դուրս գալ միջազգային շուկաներ: Ցանկանում եմ մի օրինակ ներկայացնել: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի անգամ ինձ խնդրեց, որ վերլուծություն իրականացնեմ ընկերություններից մեկի վերաբերյալ: Ես ուղղակի թվերին նայեցի ու հասկացա, թե այդ ընկերության ղեկավարությունն ինչպիսին է: Նա զարմացավ`ասելով գուցե ճանաչո՞ւմ եմ այդ ղեկավարներին, ես պատասխանեցի, որ թվերն ավելին են ասում, քան տեքստն ու անձնական ծանոթությունը: Եթե մենք ցանկանում ենք ձեռք բերել այն մակարդակը, որ գլոբալ ներդրողները ցանկանան գալ Հայաստան, մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ այդ աուդիտորական հարթակը բարձր ստանդարտի վրա լինի»,-նշեց նախարար Արամյանը:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութոյի խոսքով` նմանատիպ միջոցառումներն օգնում են համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության դերի և որակի ապահովման համակարգերի, այդ թվում` իրենց հաշվետվությունների վերաբերյալ: Ինչպես նաև ծանոթանալ միջազգային փորձին և աուդիտորական գործունեության կարգավորման հարցում պրոֆեսիոնալ հաշվապահական կազմակերպությունների դերին: «Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի շրջանակում երկխոսություն կձևավորվի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի միջև` կապված հաշվապահական հաշվառման աուդիտի և հանրային վերահսկողության մասին նոր օրենքի նախագծի հետ: Այդ օրենքի նախագիծն այժմ Ազգային ժողովում է, հուսով եմ, որ այն կընդունվի այս գարնանը»,-ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը:

Աշխատաժողովին մասնակցում էին միջազգային և տեղական փորձագետներ, մասնագիտական հանրության ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության աշխատակիցներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2