
Կկարագավորվեն բանկային երաշխիքի տրամադրման հետ կապված հարաբերությունները
Բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ձևով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այն հնարավորություն կտա մասնակիցներին, առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ և մասնակցել գնման գործընթացներին:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված տեղի են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը վերապահված գործառույթների փոփոխություններ ծառայությունների մատուցման ոլորտում: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ նախարարությանը վերապահված գործառույթները հստակեցնելու նպատակով: