
ՊԵԿ. ապրիլին 108.3 մլրդ դրամ հարկային եկամուտ է մուտքագրվել պետական բյուջե
Ավելի քան 27%-ով գերազանցվել է 2017թ. ապրիլի ցուցանիշը
2018թ. ապրիլին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 108.3 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 23.2 մլրդ դրամ կամ 27.2%:
Նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 34.9%-ով, որից խոշոր և միջին հարկ վճարողներինը` 37.9%-ով, փոքր հարկ վճարողներինը` 23.6%-ով: