Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱԳԲԱ Լիզինգ. Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրամոբիլների լիզինգ
08/06/2018 15:35
Կիսվել

ԱԳԲԱ Լիզինգ. Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրամոբիլների լիզինգ

ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ: Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ։

Արշավի շրջանակում «Green leasing»-ի միջոցով «Nissan Leaf»  էլեկտրամոբիլները երկրորդական շուկայից հնարավոր է ձեռք բերել՝

– 3 տարի մարման ժամկետով

– կատարելով 30% կանխավճար

– տարեկան տոկոսադրույքը՝ 13-14% ՀՀ դրամի դեպքում

– տրամադրվում է էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում

«Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էլեկտրամոբիլների լիզինգ.  կարծում եմ՝ օրինաչափ է, որ հենց հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է նախաձեռնում այս գործընթացը։ Էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիրն իրականացնելու ենք ԱԳԲԱ Լիզինգի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո։ Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել շրջակա միջավայրի պահպանության  և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրների լուծմանը և այս ծրագրով մեր գործընկերների հետ ձեռնամուխ կլինենք Հայաստանում նորարական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ադապտացմանը: Ֆինանսական խմբում կուտակված լավագույն փորձի և «Գրին Լիզինգի»  ճկուն ֆինանսավորման համադրության արդյունքում սպառողին  տրամադրել ենք  ամենաարդյունավետ լուծումները»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Էլեկտրամոբիլները զգալի առավելություններ ունեն. ընդամենը 20 կվտ հոսանքով հնարավորություն են ընձեռում երթևեկել 120-150 կմ: Այսինքն,՝ ցերեկային ժամերին ամբողջական լիցքավորման արժեքը կազմում է 800 դրամ, իսկ գիշերային ժամերին` 640 դրամ։ Բացի այս, ի տարբերություն ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների, կան մի շարք  դետալներ, որոնք էլեկտրամոբիլների մոտ բացակայում են.մասնավորապես շարժիչի յուղ, օդի և յուղի ֆիլտրեր, DMRV, այրման մոմիկներ և բազում այլ դետալներ, որոնք ծախսատար են: Միաժամանակ Երևան քաղաքում էլեկտրամոբիլներն ազատված են կայանատեղերի համար նախատեսված վճարներից: Տեխնիկական սպասարկումը մատչելի է, և մենք ծրագրի շրջանակում կտրամադրենք էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում»,- նշեց «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանը:

ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85