Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երևանի Ոսկու շուկայի որոշ աշխատակիցներ դժգոհ են վաճառատեղիի վարձավճարի չափից
22/06/2018 12:11
Կիսվել

Երևանի Ոսկու շուկայի որոշ աշխատակիցներ դժգոհ են վաճառատեղիի վարձավճարի չափից

 Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները հունիսի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխատակիցները նշում են, որ շուկայում տեղի վարձավճարը բարձրացվել է:

Նախկինում վճարում էին ամիսը 35 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 50 հազար դրամ: Աշխատակիցները տեղեկացրեցին, որ զեղչվել է 10 հազար, այժմ պարտավոր են վճարել 40 հազար համար:  Նրանք նշում են, որ իրենց վաստակած ֆինանսական ծավալներն այնքան չեն, որ կարողանան տեղի թանկ վարձավճար տալ: Դրանից բացի, աշխատողները տեղյակ չեն, թե այդ թանկացումներն ինչի համար են: Նրանք դժգոհում են նաև վաճառասրահներում եղած պայմաններից, որտեղ, նրանց բնորոշմամբ, «օդ չկա շնչելու»:  Աշխատակիցները տեղեկացրեցին, որ տնօրենի հետ խոսել են, սակայն արդյունքի չեն հասել:

Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հունվար ամսից աշխատողների հետ ունեն կնքած պայմանագիր այն մասին, որ և՛ հին, և՛ նոր սրահի աշխատողները պետք է վճարեն 50 հազար դրամ:

«Եկան խնդրեցին, ասացին մեզ համար 2 ամսով զեղչ սահմանեք, մենք ընդառաջեցինք, և նրանք վճարեցին 35 հազար դրամ: Մենք բացատրում ենք, որ ամեն ինչ թանկանում է, վարձավճարն այս գնով չի կարող մնալ: Հոսանքը, գազը թանկացել են, ծառայությունները թանկացել են, չենք կարողանում տեղավորվել: Հետո եկան ասացին կրկին 2 ամսով էլ երկարացնել, նորից ընդառաջեցինք, բայց հիմա էլ չենք կարող»,-ասաց  Վաղարշ Աբրահամյանը՝ նշելով, որ աշխատողներին առաջարկել է գնալ այլ առևտրի կենտրոններ, եթե իր առաջարկած պայմանները ձեռնտու չեն: Նա նկատեց, որ կան աշխատողներ, ովքեր 50 հազար վճարում են և գոհ են:

Լրագրողների դիտարկմանը, թե նա աշխատողներին ահաբեկում է, Վաղարշ Աբրահամյանը նշեց, որ եթե նման բան պնդողներ կան, ապա թող դիմեն իրավապահներին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2