Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Դավիթ Անանյանը. ՊԵԿ-ի կողմից հավաքագրված եկամուտներն աճել են 15.6%-ով
13/07/2018 14:02
Կիսվել

Դավիթ Անանյանը. ՊԵԿ-ի կողմից հավաքագրված եկամուտներն աճել են 15.6%-ով

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Պետեկամուտների կոմիտեն հավաքագրել է 649.7 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով: Նշվածից 496.8 միլիարդ դրամը հավաքագրվել է հարկային մարմիններից, 152.9 միլիարդ դրամը՝ մաքսային մարմիններից:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 88.2 միլիարդ դրամ կամ 15.6 տոկոս: Հարկային մասով աճը կազմել է 68.9 միլիարդ դրամ կամ  16.1 տոկոս, մաքսային մասով՝ 19.3 միլիարդ դրամ կամ 14.4 տոկոս: Ընդ որում՝ ավելի հավաքագրված 88.2 միլիարդ դրամ գումարից 32.3 միլիարդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Ինչ վերաբերում է ԱԱՀ վերադարձերին, ապա Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ 2018-ի հունվար-հունիսին հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 50.7 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 28.9 միլիարդ դրամի փոխարեն: «Հունիսին մենք ավելի շատ եկամուտներ ենք հավաքագրել ու ավելի շատ ԱԱՀ վերադարձրել տնտեսավարողներին»,-նշեց պաշտոնյան:

Անդրադառնալով հարկային մարմինների կողմից իրականացված վարչարարությանը՝ նա նկատեց, որ վեց ամսվա կտրվածքով համալիր ստուգումների թիվը կազմել է 477, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 21 տոկոսով: «Սրա փոխարեն ավելացել է, կրկնապատկվել է թիրախային ստուգումների թիվը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 2 հազար 400 թիրախային ստուգում, ապա այս տարի 4 հազար 800: Սա վկայում է այն պարզ իրողության մասին, որ համալիր ստուգումների թիվը գնալով պակասում է, ավելանում են թիրախային ուսումնասիրությունները, հարկային վարչարարությունն ավելի հասցեական է դառնում»,-հավելեց Դավիթ Անանյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ վարչարարությունն առավելապես ուղղված է միջին ու խոշոր հարկ վճարողներին, փոքրերի մոտ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01