
Կոնվերս Բանկին է շնորհվել Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը
Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը:
«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի համար կարևորագույն գործընկերներից մեկի՝ Mastercard-ի կողմից շնորհված այս մրցանակը: Այն վկայում է Բանկի Թիմի կողմից անկանխիկ գործարքների խթանման նպատակով մշակված և իրականացված մարքեթինգային ակցիաների բարձր արդյունավետության մասին», – նշեցին Բանկում:
«Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել 2017-2018թթ Mastercard-ի հետ համատեղ իրականացված «Վճարեք Mastercard-ով ընտանիքով և անցկացրեք Ամանորը Դուբայում» , ֆուտբոլային կարևորագույն իրադարձության՝ UEFA Չեմպիոնների Լիգայի խաղերի ընթացքում իրականացված «Հանդիպեք չեմպիոններին» երկարաժամկետ ակցիաների, ինչպես նաև այլ մարքեթինգային արշավների համար: