ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 17/07/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 480.37 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.74 դրամով և կազմել 563.47 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 7.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.05 դրամով և կազմել 636.68 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 26.43 դրամով և կազմել 19167.86 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.22 դրամով և կազմել 244.17 դրամ: Պլատինի գինը նվազել է 88.71 դրամով և կազմել 12756.95 դրամ: