ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 17/08/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 483.14 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 549.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 7.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 613.68 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 24.85 դրամով և կազմել 18335.52 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.42 դրամով և կազմել 226.86 դրամ: Պլատինի գինն աճել է 93.20 դրամով և կազմել 12131.52 դրամ: