Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նիկոլ Փաշինյան․ Երիտասարդ ընտանիքները բնակարան կարող են ձեռք բերել 10% կանխավճարով
01/10/2018 12:26
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Երիտասարդ ընտանիքները բնակարան կարող են ձեռք բերել 10% կանխավճարով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Կառավարության կողմից ընդունված երկու որոշումների, որոնցից մեկը վերաբերում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում արված փոփոխություններին։ «Բիզնես 24»-ը՝ հետևելով վարչապետի ուղիղ եթերին, ներկայացնում է այդ փոփոխությունները։

Որոշման համաձայն՝ եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65 էր, ապա այժմ այն երկարացվել է 5 տարով և դարձել 70։ Երևանում հիփոթեքային վարկի առավելագույն տոկոսը կլինի 7.5%, իսկ մարզերում՝ 5.5%: Խոսքը առավելագույն տոկոսերի մասին է, որոշակի աշխուժության և բանկային մրցակցության պայմաններում այս տոկոսները ավելի ցածր կարող են լինել․ «Քիչ առաջ այս թեմայով զրուցում էինք Կենտրոնական բանկի նախագահի հետ և նա ասաց, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են՝ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,-նշեց վարչապետը։ Նա ասաց նաև, որ եթե նախկինում պահանջվում էր, որ կանխավճարը լինի բնակարանի արժեքի 30%-ի չափով, ապա այժմ այն կարող է լինել 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն։

Այս ծրագրի շրջանակում երկորրդային շուկայից (ոչ նորակառույց շենքից) կարելի է գնել մինչև 25 մլն արժողության, իսկ նորակառույց շենքերից՝ 30 մլն դրամի չափով բնակարան։

Նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, որը աննախադեպ է, իսկ երկորդային շուկայում՝ 20 տարվա ժամկետ․ «Մեր օրենսդրությամբ մի դրույթ կա, ըստ որի նորակառույց շենքերից այս ծրագրով բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը, այսինքն, անտոկոս վարկեր, սա շատ լավ հնարավորություն է միջինից բարձր վճարվող աշխատավարձի դեպքում»։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ամեն ինչ արվելու է՝ հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկերի, մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98