ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/11/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 487.66 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.94 դրամով և կազմել 560.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.39 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.98 դրամով և կազմել 641.96 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 18.91 դրամով և կազմել 19309.8 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.65 դրամով և կազմել 230.48 դրամ: Պլատինի գինն աճել է 166.36 դրամով և կազմել 13703.12 դրամ: