Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կենտրոնական բանկ. Տեղի ունեցավ ՀՀ երրորդ սերնդի թղթադրամների շնորհանդեսը
23/11/2018 15:09
Կիսվել

Կենտրոնական բանկ. Տեղի ունեցավ ՀՀ երրորդ սերնդի թղթադրամների շնորհանդեսը

Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում հանդիսավոր միջոցառմամբ նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակը: ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ՀՀ երրորդ սերնդի թղթադրամների շնորհանդեսը: Առանձին ներկայացված էին ՀՀ թղթադրամների բոլոր թողարկումները և ՀՀ անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշադրամները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ֆինանսական և տնտեսական ոլորտի գործիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, ՀՀ ֆինանսների նախկին նախարարներ, ՀՀ ԿԲ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթով դիմեց ներկաներին, այնուհետ «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի հետ ԿԲ նախագահը մարեց «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ: 

Ստորև ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթն ամբողջությամբ:

«Մեծարգո վարչապետ

Հարգելի հյուրեր

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ:

Այսօր բոլորիս համար հպարտության օր է. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է:

Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության,  նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման: Ներդրման սկզբնական շրջանում Կենտրոնական բանկին հաջողվեց զսպել գների արագընթաց աճը և ձևավորել կայուն գնողունակությամբ ազգային արժույթ: 

Այսօր Կենտրոնական բանկն ունի զարգացած երկրներին բնորոշ դրամավարկային քաղաքականության իրականացման համակարգ և արդունավետ կերպով կառավարում է գնաճային միջավայրի ռիսկերը՝ չնայած տնտեսության կառուցվածքային տեղաշարժերին, համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին:

Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարիների ընթացքում, իհարկե,  եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները,  որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին:

Հայկական դրամը շրջանառության մեջ մտավ դժվարին մի ժամանակաշրջանում՝ շրջափակում, պատերազմ, բազմաթիվ չկայացած պետական կարևորագույն ինստիտուտներ, պետական պահուստների գրեթե բացակայություն, հյուծված տնտեսություն:  Եվ քսանհինգ տարին մեծ ժամանակաշրջան չէ նման տնտեսության  համար բազմապիսի մարտահրավերների ներքո կայացնել ազգային արժույթ ու առողջ ֆինանսական համակարգ:

Այնուամենայնիվ այդ հաջողությունն այսօր փաստ է, և Հայկական դրամը այդ տարիներին  ձևավորված հետխորհրդային երկրների վճարամիջոցների շարքում ամենակայուններից է:  Պետք է արժանին մատուցենք այն անձանց, ովքեր դժվարին պայմաններում վճռական գտնվեցին՝ ներդնել ազգային արժույթը: Արժանին մատուցենք նաև այս տարիների ընթացքում ազգային արժույթի և ֆինանսական համակարգի կայացման ճանապարհին իրենց լուման ներդրած բոլոր անձանց, և մեր քաղաքացիներին, ովքեր վստահել, վստահում և բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը: Հայկական Դրամը տարեցտարի ամրապնդում է վստահությունը քաղաքացիների շրջանում, ինչը փաստում է դրամային ավանդների աճի միտումները:

Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաև երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական Դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները:

Բարձր ենք գնահատում նաև տարիների ընթացքում Կառավարության և միջազգային ֆինանսական կառույցների հետ մեր արդյունավետ և շարունակական համագործակցությունը:

Այսօր լավ առիթ է նաև շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ Հայկական Դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր: Եվ ուզում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափացանիկ և առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին և ներկա աշխատակիցներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ:

Շնորհակալություն»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01