ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 23/11/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 484.47 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.97 դրամով և կազմել 551.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.38 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.84 դրամով և կազմել 622.64 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 23.08 դրամով և կազմել 19112.62 դրամ: Արծաթի գինն աճել է 1.65 դրամով և կազմել 226.16 դրամ: Պլատինի գինը նվազել է 9.86 դրամով և կազմել 13161.78 դրամ: