![Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախապայմանը](https://b24.am/pub/uploads/2018/11/956069_439578623.jpg)
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախապայմանը
Շնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Ընդհանրապես, Հայաստանում բացառվելու է այն պրակտիկան, երբ առանց համայնքի համաձայնության որևէ խոշոր բնապահպանական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվում։ Շնողի ՀԷԿ-ը չի կարող կառուցվել առանց համայնքի համաձայնության. եթե անհրաժեշտ լինի համայնքային հանրաքվե կիրականացնենք», – շեշտեց Փաշինյանը։