Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հարություն Բերբերյանի պատասխանը՝ Գևորգ Գորգիսյանին
28/11/2018 19:46
Կիսվել

Հարություն Բերբերյանի պատասխանը՝ Գևորգ Գորգիսյանին

«Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այսօր տեսաուղերձով ներկայացրել է ծրագրային հինգ դրույթ, որոնցում անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսական համակարգին և Կենտրոնական բանկին մասնավորապես:

Հարգելի պատգամավորի հինգ դրույթներին կանդրադառնամ կետ առ կետ` նպատակ ունենալով նրա լսարանին և հնարավոր ընտրազանգվածին տալ հավաստի տեղեկատվություն:

1-ին կետով Գորգիսյանը նախատեսում է բանկային և վարկային կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում մանր տառերով և տողատակերում գրված դրույթներն ընդհանրապես օրենքով արգելել, որպեսզի քաղաքացին իմանա, թե ինչի տակ է ստորագրում:

Ցանկանում ենք հայտնել, որ ԿԲ գործող կանոնակարգերով բանկերի և վարկային կազմակերպությունների համար արդեն մի քանի տարի է գործում է հստակ պահանջներ թե՛ պայմանագրերի ձևի և թե՛ բովանդակության նկատմամբ, այն է՝ դրանք պետք է լինեն հստակ, ընթեռնելի, իսկ սույն թվականի մայիս ամսից պայմանագրերի համար ֆիքսվել է հստակ տառաչափ:

2-րդ կետով Գորգիսյանը նախատեսում է օրենքով արգելել բանկերի կողմից սպասարկման թաքնված վճարները:

Գործող օրենսդրությամբ շուրջ տասը տարի գործում է համապատասխան պահանջներ, որով բանկերը, վարկեր տրամադրող կազմակերպությունները պարտավոր են հստակ բացահայտել թե՛ պայմանագրով, թե՛ տեղեկատվական տարբեր խողովակներով, բացի տոկոսադրույքից, բոլոր պարտադիր վճարները, որոնք պետք է կատարի քաղաքացին վարկ ստանալու համար: Ավելին՝ գործում է փաստացի տոկոսադրույքի գաղափարը, որը մեկ թվով ներկայացնում է վարկի տոկոսադրույքը և բոլոր պարտադիր վճարները, որպեսզի սպառողը կարողանա հեշտությամբ համեմատել և ընտրել իր համար նախընտրելի սպառողական և հիպոթեկային վարկը:

3-րդ կետով Գորգիսյանն ասում է, որ Կենտրոնական Բանկն այժմ գտնվում է բացարձակ որևէ վերահսկողությունից դուրս և պետք է մտածել մեխանիզմներ որպեսզի ԱԺ-ն կարողանա վերահսկել Կենտրոնական բանկին:

Ցանկանում եմ հիշեցնել Գորգիսյանին, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ Գլուխը վերաբերում է Կենտրոնական բանկին և առաջին իսկ կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: ԿԲ-ն Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ է: Իսկ վեցերորդ կետը սահմանում է, որ ԿԲ-ն տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային Ժողով իր գործունեության վերաբերյալ: ՀՀ ԿԲ-ն անցնում է միջազգային աուդիտ՝ այսպես կոչված «բիգ ֆոռ-ի» (միջազգայնորեն ճանաչված չորս խոշոր աուդիտորական ընկերություններ) որևէ ընկերության կողմից, և արդյունքները հրապարային են: Կարող եմ ավելացնել նաև, որ ՀՀ ԿԲ անկախությունը մշտապես բարձր են գնահատում միջազգային գործընկեր կազմակերպությունները, և ՀՀ ԿԲ անկախության վերջին ամենաակնառու օրինակը և գնահատականը սույն թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական զարգացումների ժամանակահատվածում ֆինանսական համակարգի դրսևորած ամրությունն էր, ինչի մասին ևս փաստում են միջազգային կազմակերպությունները, և առանձին ուսումնասիրության առարկա է դարձել շատ գործընկերների համար:

4-րդ կետով առաջարկվում է Գրավի առարկաների իրական գնահատման մեխանիզմների ներդրում, կոնկրետ չափանիշների ներդրմամբ, որպեսզի գնահատումը կախված չլինի գնահատող կազմակերպությունների կամայականություններից, որը իր հերթին առաջացնում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր:

Գրավադրող կազմակերպությունների կանոնակարգումը գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում, իսկ վարկատու կազմակերպությունները վարկի գնահատման ժամանակ սպառողին տալիս են ընտրության հնարավորություն՝ գնահատող կազմակերպության ընտրության հարցում:

5-րդ կետում Գորգիսյանն ասում է. «Մեզ շատ են հարցնում, թե բյուջեի մուտքերը ինչպես եք ապահովելու և զանազան ծրագրերի համար ինչպիսի ֆինանսական միջոցներ եք հայթայթելու: Ես կներկայացնեմ հենց ԿԲ-ի հետ կապված մի դրույթ, որը լրացուցիչ գումարներ կբերի բյուջե: Հիմա ԿԲ-ն ունի հուշադրամներ վաճառելու իրավունք, որը նա հիմնակնում իրականացնում է ավստրիական «Հեյգեռ-Էդդելմետալե» ընկերության միջոցով և այդտեղից հավաքում են լրացուցիչ գումարներ, որոնք գնում են նշված ընկերությանը և շատ չնչին տոկոսն է գալիս ԿԲ-ին: Այս գործառույթը առաջարկում ենք վերացնել ԿԲ-ից, թույլ տալ կոնկրետ ընկերությունների, կազմակերպությունների կատարել հուշադրամների վաճառքը, որից գոյացած հասույթը կգնա բյուջե, և այսպիսով մենք կունենանք լրացուցիչ միջոցներ: Այս մի օրինակով ցույց ենք տալիս, թե էլ որտեղից կարելի է լրացուցիչ գումարներ հայթայթել: Այսպիսի օրինակները շատ են, սպասեք, հաջորդիվ կանդրադառնանք»:

Նախ ցանկանում ենք հիշեցնել պարոն Գորգիսյանին, որ ՀՀ բյուջեն և ՀՀ Կենտրոնական բանկի բյուջեն իրարից անկախ են: Ինչ վերաբերվում է «Հեյգեռ-Էդդելմետալե» ընկերության հետ ՀՀ ԿԲ համագործակցությանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված ընկերությունը թողարկում է ռոյալթի՝ ներդրումային հուշադրամներ: ՀՀ ԿԲ-ն թողարկման ժամանակ կատարում է զրո ծախս, փոխարենը իրավունք է տալիս ընկերությանը իր կողմից հաստատված տեսքով և ամվամբ թողարկում կատարել: Օրինակ՝ Նոյան Տապան ներդրումային հուշադրամը, դիմերեսին աղավնի ձիթենու ճյուղով, Արարատ լեռը, Նոյյան Տապանը, դարձերեսին ՀՀ զինանշանը, թողարկվել է 6300000 օրինակ և արդեն իսկ վաճառքից ՀՀ ԿԲ եկամուտը կազմել է հարյուր հազարավոր եվրո: Մեկ այլ թողարկում էլ կատարվել է դրամահատարանի, ԿԲ-ի և UEFA-ի մասնակցությամբ՝ նվիրված ֆուտբոլի առաջնությանը: Այս հուշադրամների սպառման հիմնական շուկաներն են Գերմանիայի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որտեղ հանրահռչակվում է նախ և առաջ Հայաստանի Հանրապետությունը:

Հարգելի Պարոն Գորգիսյան, այս ողջ տեղեկատվությունը կարող էիք ստանալ նաև ձեր կուսակցության նախընտրական ցուցակի վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող մեր և ձեր գործընկեր Արկադի Խաչատրյանից, Arkadi Khachatryan որը Կենտրանական բանկում տարիների աշխատանքային փորձ ունի, ոլորտի հմուտ և բանիմաց մասնագետ է, և վստահաբար, կկարողանար ձեզ հուզող բոլոր հարցերին տալ սպառիչ պատասխաններ», – իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԿԲ հասարակության հետ ծառայութան ղեկավար Հարություն Բերբերյանը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11