Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն
07/12/2018 10:38
Կիսվել

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մասով:

Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետևանքներին՝ բաժնետերերի կողմից ներդրված լրացուցիչ կապիտալի, մի շարք միաձուլումների, վերահսկողության և կարգավորման գործընթացների բարելավման շնորհիվ։ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսևորում են դրական զարգացման միտումներ. բոլոր բանկերը համապատասխանում են 12 տոկոս նվազագույն կապիտալի պահանջներին, բանկային համակարգում չաշխատող վարկերը նվազել են, բանկերի եկամտաբերության ցուցանիշները վերականգնվում են, սակայն դեռևս չեն հասել նախաճգնաժամային ցուցանիշին։

Խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանն մասով արձանագրված առաջընթացը՝ կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը: 

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97