Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից 2018թ.-ին քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ
23/01/2019 13:51
Կիսվել

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից 2018թ.-ին քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ

Ֆինանսական համակարգի հաշտարարը՝ համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2019 թվականի հունվարի 24-ին լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության տասը տարին: Ստորև ներկայացվում է 2018 թվականի և ամփոփ տասը տարիների ընթացքում Գրասենյակի կողմից ընդունած բողոքների և քննած պահանջների, ինչպես նաև իրականացրած միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

Ստացված բողոքները և քննած պահանջները 2018թ.-ին Գրասենյակ է ներկայացվել ընդհանուր 6,421 բողոք, որոնցից 5,892-ը վերաբերում է ֆինանսական համակարգին: Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77%-ով: Գրասենյակի կողմից 2018թ.-ին քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ, ինչը 77.00%-ով գերազանցում է նախորդ տարվա՝ 2017թ.-ի համապատասխան ցուցանիշը:

Պահանջների քննության արդյունքում գործերի 67.49%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի (քննության ընդունված թվով 2,959 պահանջներից թվով 595-ը 16.01.2019թ.-ի դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 33,42%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: 2018թ.-ին քննության ընդունված 2,959 գործերից թվով 2,364-ի շրջանակներում (16.01.2019թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 248,999,574 ՀՀ դրամ գումար:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի 10ժ-ամյա գործունեության արդյունքները կամփոփվեն հունվարի 24-ինհրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2