Ֆինանսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 442.00+2.00 EUR SELL - 446.50+2.00
OIL:  BRENT - 64.54-1.24 WTI - 59.84-1.55
COMEX:  GOLD - 4953.50+3.37 SILVER - 95.98+4.09
COMEX:  PLATINUM - 2631.50+7.95
LME:  ALUMINIUM - 3115.00+0.24 COPPER - 12810.00+0.44
LME:  NICKEL - 17996.00+2.17 TIN - 51417.00+4.06
LME:  LEAD - 2022.00-0.32 ZINC - 3175.50+0.08
FOREX:  USD/JPY - 158.61+0.14 EUR/GBP - 1.1744+0.49
FOREX:  EUR/USD - 1.1744+0.49 GBP/USD - 1.3488+0.45
STOCKS RUS:  RTSI - 1146.77+1.85
STOCKS US: DOW JONES - 49384.01+0.63 NASDAQ - 23436.02+0.91
STOCKS US: S&P 500 - 6913.35+0.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 53846.87+0.29 TOPIX - 3629.70+0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26749.51+0.45 SSEC - 4136.16+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10150.05+0.12 CAC40 - 8148.89+0.99
STOCKS EUR:  DAX - 24856.47+1.20
23/01/2026  CBA:  USD - 379.07-0.01 GBP - 512.73+3.02
23/01/2026  CBA:  EURO - 444.84+1.58
23/01/2026  CBA:  GOLD - 58890-421 SILVER - 1138.1-18
Ժողովուրդ. Պատգամավորները հարցախեղդ են արել նախարարին ու վկայակոչել սանիկին
08/02/2019 10:22
Կիսվել

Ժողովուրդ. Պատգամավորները հարցախեղդ են արել նախարարին ու վկայակոչել սանիկին

«Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգեւատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, նիստը տեւեց ռեկորդային երկար՝ չորս ժամ: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ չորս ժամվա ընթացքում պատգամավորները պարզապես հարցախեղդ են արել նախարարին:

Եթե անկեղծ, ապա նրանք իրավացի էին, քանի որ նախարարությունում ամենամեծ պարգեւատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել է. «Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները։ Այդպիսի հարց եւս քննարկվել է։ Եվ իսկապես հանդիպումը շատ երկար է տեւել»։

Ի դեպ, Ջանջուղազյանն էլ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, սկզբում փորձել է հերքել. «Ազգակցական կապ ես որեւէ մեկի հետ չունեմ։ Հիմա որեւէ մեկը չի հարցրել այդ մասին»: Բայց երբ վկայակոչեցինք Մակունցին, նա խոստովանեց. «Այո, հարց եղել է, պարզաբանել եմ», –  գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
58890
-421
Արծաթ
1138.1
-18