
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/03/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով և կազմել 487.35 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 550.56 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.85 դրամով և կազմել 640.18 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 36.62 դրամով և կազմել 20323.04 դրամ: Արծաթի գինն աճել է 1.98 դրամով և կազմել 242 դրամ: Պլատինի գինն աճել է 294.01 դրամով և կազմել 13067.67 դրամ: