Ամերիաբանկը Սպայկա ընկերության հիմնական ֆինանսավորող գործընկերն է հայկական բանկերից
Բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Ամերիաբանկը ընկերության հիմնական ֆինանսավորող գործընկերն է հայկական բանկերից:
Ինչպես նշել էր Սպայկա ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը, – «Տեղական բանկերից առանձնահատուկ ուզում եմ ընդգծել Ամերիաբանկի հետ մեր համագործակցույթունը, որը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, և դա այն բանկն է, որը հավատացել է ի սկզբանե մեր ներկայացրած ծրագրերին։ Մենք ստացել ենք նախագծային ֆինանսավորում, որը Հայաստանի պայմաններում արտառոց է»։
Մանրամասները` Հանրային հեռուստատեսության երեկ երկոյան հեռարձակված ռեպորտաժում: