Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Պետական պարտքի քաղաքականությունը կառավարության ընդհանուր օրակարգում է
28/03/2019 14:55
Կիսվել

Պետական պարտքի քաղաքականությունը կառավարության ընդհանուր օրակարգում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ՀՆԱ-ում պետական պարտքի տոկոսի բարձրացման կամ նույնը թողնելու հարցը ռազմավարական նշանակության է, և պետք է քննարկումների արդյունքում որոշում կայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրերի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը:

«Մենք ունենք և ԵՄ-ին ներկայացրել ենք 13 նախագիծ, որոնց մի մասը կարելի է անվանել մեգա նախագիծ: Մեր միջազգային գործընկերները պատրաստ են մասնակցել այդ նախագծերի իրականացմանը, բայց նրանք շատ տրամաբանական բան են ասում: Նրանք ասում են, որ մենք էլ պետք է գումար ներդնենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ մի միջազգային կազմակերպություն 100 տոկոսով ֆինանսավորի ծրագիրը: Եվ մեր պետական պարտքի քաղաքականությունը մեր ընդհանուր օրակարգում կա»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով` պետք է մյուս կողմից ստվերի դեմ ակտիվ պայքար տանել: Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ կան, որոնք գտնում են, որ Հայաստանում մինչ 50-60 տոկոս ստվեր կա: «Եթե մենք ստվերի դեմ պայքար տանենք, մեր ՀՆԱ մակարդակը կմեծանա և ՀՆԱ-ի մեջ պարտքի շեմը կիջնի: Բայց հնարավոր է, որ այդպես չլինի: Մենք պետք է մտածենք` մենք պատրաստ ենք արդյոք այդ շեմը բարձրացնել տասը տոկոսով` դարձնելով 70 տոկոս»,-նկատեց Փաշինյանը:

Նրա խոսքով` սա հարց է, որը պետք է միասին քննարկել ու որոշում կայացնել: Վարչապետը պարտքի շեմի բարձրացումը համարեց ռազմավարական նշանակության, այլ ոչ թե կուսակցական կամ կառավարության հարց:

Հայաստանի պետական պարտքի ընդհանուր գումարը, որը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է, յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր 31-ի դրությամբ չպետք է գերազանցի երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 60%-ը:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03