Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Սպայկայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով վտանգված է 100 մլն դոլարի ներդրումային ծրագիրը, նախատեսվում էր ստեղծել 1,000 նոր աշխատատեղ
05/04/2019 21:38
Կիսվել

Սպայկայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով վտանգված է 100 մլն դոլարի ներդրումային ծրագիրը, նախատեսվում էր ստեղծել 1,000 նոր աշխատատեղ

Երեկ, ապրիլի 4-ին, երեկոյան տեղեկություն էր տարածվել, որ ՊԵԿ ստուգումների արդյունքում ձերբակալվել է Սպայկա ՍՊԸ ղեկավար և սեփականատեր Դավիթ Ղազարյանը։ Ապրիլի 5-ին ՊԵԿ-ը հաստատել է, որ ընկերությանը չվճարած 7 մլրդ դրամի հարկերի և մաքսատուրքերի համար Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն հերքել է նրա կալանավորման մասին լուրը։

ՊԵԿ հայտարարությունից հետո Դավիթ Ղազարյանը ասուլիս է հրավիրել ընկերության Սամբիել պանրի գործարանում, որի բացումը կատարվեց օրերս՝ վարչապետի մասնակցությամբ։

Ղազարյանը նախ նշեց, որ նախկինում ՊԵԿ-ի կողմից առաջադրված 2.45 մլրդ դրամի հարկային պատրավորություններն իրենք կատարել են ընկերությունը սնանկությունից փրկելու համար։ Դատական ձգձգվող գործընթացը կնշանակեր ընկերության հաշիվների սառեցում և գործունեության դադարեցում։ «Որպեսզի բանկռոտ չլինի և շարունակենք մեր գործունեությունը ստիպված եղա վճարել այդ գումարը», – ասել է Ղազարյանը։

Դավիթ Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ ՊԵԿ կողմից առաջ քաշված վերջին մեղադրանքների պատճառով իրենք արդեն իսկ անչափ մեծ վնասներ են կրում։ «Մենք Եվրասիական բանկից վարկ էինք վերցնելու 100 մլն դոլարի չափով նոր գործարաններ հիմնելու համար, որոնք կստեղծեին շուրջ 1,000 և ավել աշխատատեղ, սակայն երեկ ինձ զանգահարեց բանկի տնօրենը և տեղեկացրեց, որ չի կարող իրականացնել այդ փոխանցումը, քանի որ իմ նկատմամբ քրեական հետապնդում են իրականացրել»։

Սպայկայի տնօրենը նշեց, որ հայտնաբերված իրավախախտումները վերաբերում են «Գրին պրոդուկտ» ընկերությանը, որը որևէ կապ չունի իրենց հետ:

Ղազարյանը նաև հայտնեց, որ իր կալանավորման պատճառով կարող է անմողջովին դադարել ընկերության կողմից գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98